Կամիա (Այդահո)
Կամիա | |
---|---|
Տեսակ | մեծ քաղաք ԱՄՆ-ում |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Այդահո շրջան և Լուիս շրջան |
ԲԾՄ | 380 մետր |
Մակերես | 3,079394 կմ²[1] և 3,029528 կմ² (ապրիլի 1, 2010)[2] |
Ջրլիցի ափին | Clearwater River? |
Կամիա (անգլ.՝ Kamiah), քաղաք, գտնվում է Այդահո և Լյուիս շրջաններում, ԱՄՆ, նահանգ Այդահո։ Ըստ 2009 թվականի վիճակագրության՝ բնակչությունը կազմել է 1130 մարդ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրում մինչ սպիտակամորթների հայտնվելը ձմեռում էին հնդկական ժողովուրդներ։ Այնտեղ նրանք որսում էին ծիածանափայլ իշխան՝ իրենց սննդի չափաբաժնի հիմնական մասը և պատրաստում էին «Կամիա» ձկնորսական կարթ։ Այդտեղից էլ առաջացավ քաղաքի անունը՝ Կամիա, որը նշանակում է «թոկերից հյուսված խսիր»։ 1806 թվականին գարնանը այդ վայրում մի քանի շաբաթ ապրել են առաջին եկվորներ Լյուիսը և Քլարկը՝ սպասելով, ձյան հալվելուն[4]։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամիա քաղաքի մեծ մասը գտնվում է Լյուիս շրջանի արևելքում, իսկ մի փոքր հատված գտնվում է հարևան Այդահո շրջանի հյուսիսարևմտյան մասում։ Քաղաքի կենտրոնական մասի բարձրությունը կազմում է 365 մ։ Քաղաքի մակերեսը կազմում է 3.0 կմ², որից 0,18 կմ²-ը ջրային մակերեսն է[5]։ Քաղաքը գտնվում է ԱՄՆ 12[6], ID-64[7] և ID-162 մայրուղիների խաչմերուկում[8][9]։ Քաղաքի մոտ կա օդանավակայան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2009 թվականի վիճակագրության՝ քաղաքի բնակչությունը կազմել է 1130 մարդ[3]։ Բնակչության խտությունը՝ 376,7 մարդ/կմ²։ Բնակչության միջին տարիքը կազմում է 44 տարի 5 ամիս։ Բնակչության սեռային կազմը՝ 46,8% տղամարդիկ, 53,2%՝ կանայք։ 2000 թվականին Կամիայում եղել է 531 ընտանիք և 302 ընտանիք։ Բնակչության ռասսայական կազմը 2000 թվականի դրությամբ[10]․
- սպիտակներ — 88,9 %;
- սևամորթներ — 0,3 %;
- հնդիկներ — 8,0 %;
- ասիացիներ — 0,3 %;
- օվկիանցիներ — 0,1 %;
- այլ ցեղեր — 1,5 %
- երկու և ավելի ցեղեր — 1,0 %.
Ստորև ներկայացնում ենք քաղաքի բնակչության դինամիկան[11][12]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամիա (1913-2012)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 59 (15) |
66 (19) |
81 (27) |
88 (31) |
98 (37) |
104 (40) |
107 (42) |
110 (43) |
103 (39) |
89 (32) |
72 (22) |
58 (14) |
110 (43) |
Միջին բարձր °F (°C) | 39 (4) |
47.7 (8.7) |
55.3 (12.9) |
64.1 (17.8) |
72.9 (22.7) |
79.3 (26.3) |
93.2 (34) |
91.6 (33.1) |
81.2 (27.3) |
62.5 (16.9) |
45.6 (7.6) |
36.1 (2.3) |
64 (18) |
Միջին ցածր °F (°C) | 26.4 (−3.1) |
27.7 (−2.4) |
31.4 (−0.3) |
35.9 (2.2) |
41.4 (5.2) |
48.9 (9.4) |
53.6 (12) |
51.3 (10.7) |
45.1 (7.3) |
37 (3) |
31.2 (−0.4) |
24.7 (−4.1) |
37.9 (3.3) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −5 (−21) |
2 (−17) |
10 (−12) |
22 (−6) |
27 (−3) |
32 (0) |
38 (3) |
36 (2) |
26 (−3) |
12 (−11) |
4 (−16) |
−3 (−19) |
−5 (−21) |
Տեղումներ դյույմ (մմ) | 2.1 (53) |
1.64 (41.7) |
2.17 (55.1) |
2.45 (62.2) |
2.49 (63.2) |
2.36 (59.9) |
0.82 (20.8) |
0.9 (23) |
1.33 (33.8) |
1.94 (49.3) |
2.41 (61.2) |
2.04 (51.8) |
22.63 (574.8) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 6.1 (15.5) |
1.9 (4.8) |
0.9 (2.3) |
0.1 (0.3) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.9 (2.3) |
5.4 (13.7) |
15.3 (38.9) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 12 | 10 | 12 | 12 | 11 | 10 | 4 | 5 | 6 | 9 | 13 | 12 | 116 |
աղբյուր: WRCC[13] |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հնդկացիական ցեղի հավատալիքների, տարածքում, որտեղ այժմ գտնվում է Կամիան, առաջին անգամ հայտնվել են Ապալուզա ցեղատեսակի ձիերը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ United States. Bureau of the Census 2016 U.S. Gazetteer Files — Washington, D.C.: U.S. Census Bureau, 2016.
- ↑ United States. Bureau of the Census 2010 U.S. Gazetteer Files — Washington, D.C.: U.S. Census Bureau, 2010.
- ↑ 3,0 3,1 «Kamiah city, Idaho - Population Finder» (անգլերեն). US Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 4,0 4,1 «Welcome to Historic Scenic Kamiah, Idaho - Chamber of Commerce» (անգլերեն). Kamiah Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Kamiah Idaho Profile and Resource Guide» (անգլերեն). Key to the City. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «US 12» (անգլերեն). Idaho Transportation Department. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «State Highway 64» (անգլերեն). Idaho Transportation Department. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «State Highway 162» (անգլերեն). Idaho Transportation Department. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «S73» (անգլերեն). Idaho Transportation Department. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Kamiah city, Idaho» (անգլերեն). US Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Riley Moore Moffat Population History of Western U.S. Cities and Towns, 1850-1990. — Scarecrow Press, 1996. — 344 с. — ISBN 9780810830332
- ↑ «Subcounty population estimates: Idaho 2000-2007» (անգլերեն). US Census Bureau. Արխիվացված է օրիգինալից (CSV) 2008 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «KAMIAH, ID (104793)». Western Regional Climate Center. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.